Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը և պայմանները վերանայելու, հստակեցնելու, 2024թվականից այդ ծառայությունը անխոչընդոտ ներդնելու  անհրաժեշտությունից։

 

  • Discussed

    17.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8243

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Ընդհանուր դիտարկում - Նախագիծն ընդհանուր առմամբ չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։ Նախագծով առաջարկվող կարգավորումները նաև չեն բխում հաշմանդամություն ունեցող հայաստանցիների իրական կարիքներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Նախագծի հիմնավորումներում նշված է, որ «որոշման ընդունումից հետո, հանրապետությունում փորձարկվել է անձնական օգնականի ծառայության ներդրման պիլոտ ծրագիրը և դրա արդյունքների վերլուծության ժամանակ, վեր են հանվել խնդիրներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնք և հիմք են հանդիսացել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար»։ Մեր համոզմամբ՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը մի քանի պատճառներով։ Նախևառաջ քանի որ պիլոտային ծրագրի ծառայությունների մատուցման փուլն ամբողջ ծավալով չի իրականացվել, ուստի անհրաժեշտ տվյալները դեռևս չեն ստացվել, հետևաբար նաև չէին կարող վերլուծվել։ Առաջարկում ենք հիմնավորումներում հստակորեն նշել այդ հանգամանքը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Անհրաժեշտ է պարզաբանել հիմնավորումներում նշված «Միաժամանակ, քանի որ դեռևս հանրապետությունում չեն ներդրվել օրենքով նախատեսված Անկախ կյանքի կենտրոնները» նախադասությունը։ Արդյոք նախարարությունը չի՞ ճանաչում գործող անկախ կյանքի կենտրոնները որպես այդպիսին, և ո՞րն է այդ մոտեցման իրավական հիմնավորումը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: