Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1.

 Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը

 

     Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևալ հանգամանքներով.

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը թյուրըմբռնում է առաջացնում այնքանով, որքանով խնդրո առարկա տեղեկանքը, ոչ թե հավաստում է հայցող կողմի դատվածության և հետախուզման առկայությունը, այլ՝ բացակայությունը։

       Համաձայն գործող Որոշման՝ 16 տարին լրացած անձն իրավունք ունի անձամբ դիմել տեղեկանք ստանալու համար։ Հիշյալ տարիքային ցենզը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության սուբյեկտ է համարվում 16 տարին լրացած անձը։ Մինչդեռնույն հոդվածի 2-րդ մասով  սահմանված են հանցակազմեր, որոնց սուբյեկտ են նաև 14 տարին լրացած անձինք։ Այսպիսով, ակնհայտ է, որ Որոշումն այս մասով պետք է համապատասխանացնել քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին։

       Նախագծով պարզաբանվում է տեղեկանքի առցանց կարգով հայցման և տեղեկանքը դիմողին տրամադրելու ընթացակարգը, ինչպես նաև, ներդրվում է փաստաթղթի իսկության և արժանահավատության ստուգման ժամանակակից համակարգ, ինչը, անշուշտ, կանխարգելիչ նշանակություն ունի տեղեկանքների կեղծման դեմ պայքարում։ 

        Նախագծով զգալիորեն կրճատվում է դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տեղեկանքի տրամադրման ժամկետը՝ այն հավասարեցնելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տեղեկանքի տրամադրման ժամկետին, քանի որ երկու դեպքում էլ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, այսինքն՝ նշված ծառայության մատուցման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամանակը երկու դեպքում էլ նույնն է։ Ավելին, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից ՀՀ ԱԳՆ և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների կողմից ներկայացվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ էլեկտրոնային պահանջագրերին նախատեսվում է պատասխանել 1 օրում՝ նախկին 2 օրվա փոխարեն։  

          Համաձայն առաջարկվող նախագծի՝ տեղեկանքում անձի՝ ՀՀ-ում հաշվառման հասցեն հանվում է, քանի որ հաշվառման հասցեն փոփոխական տվյալ է, իսկ մի շարք դեպքերում դիմողը կարող է անգամ ՀՀ-ում հաշվառման հասցե չունենալ:

          Փոխարենը նախատեսվում է տեղեկանքում ավելացնել դիմողի անձը հաստատող փաստաթղթի համարը։

Առցանց դիմելու հնարավորությունը, թերևս ամենակարևոր փոփոխություններից է, քանի որ հնարավորություն է տալիս դիմել և տեղեկանքը ստանալ աշխարհի ցանկացած վայրից՝ առանց անձամբ ներկայանալու պահանջի։ Առցանց դիմելու հնարավորության պայմաններում նույնիսկ փոստային բաժանմունք կամ միասնական գրասենյակներ դիմելու կարիք չի լինի կամ այլ կերպ ասած միջնորդավորված մեխանիզմների անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կվերանա։

Նախագծով նախատեսվում է նաև տեղեկանքը էլեկտրոնային ապոստիլով վավերացնելու նոր հնարավորություն, որի արդյունքում հնարավոր է դառնում ընդհանրապես հրաժարվել թղթային կրիչից և ծառայությունն ամբողջությամբ մատուցել էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային ապոստիլի ներդրումը բխում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքից և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային անդամակցող պետությունների կողմից ընդունված e-APP նախաձեռնության տրամաբանությունից, որին միացել է նաև Հայաստանի Հարապետությունը։ Տես հղումը՝ https://assets.hcch.net/docs/b697a1f1-13be-47a0-ab7e-96fcb750ed29.pdf և

Նախագծով մի շարք այլ փոփոխություններ են իրականացվել՝ ուղղված դրա պարզեցմանը, հստակեցմանը և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցման առավել բարձր մակարդակի ապահովմանը:  Մի շարք եզրույթներ և բառակապակցություններ փոխարինվել են՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցման նպատակով։

 

2.

Առկա իրավիճակը

 

1. Գործող Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք» ձևակերպումը, մինչդեռ տրամադրվող տեղեկանքը դրանց բացակայության մասին է:  

2. Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ տեղեկանքի տրամադրման փաստաթղթաշրջանառությունն ամբողջութամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Այդպիսով, զգալիորեն կրճատվելու է այդ ծառայության մատուցման տևողությունը: Ավելին, թե՛ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը, թե՛ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները տեղեկանքը տրամադրելու են նույն ժամանակահատվածում:

3. Նախագծով առաջարկվում է քաղաքացուն տրամադրվող տեղեկանքում այլևս չնշել անձի ՀՀ-ում հաշվառման հասցեն, քանի որ ելնելով տեղեկանքի օգտագործման նպատակից՝ այն չունի կարևորություն և տեղեկանքի վերջնական օգտագործողների համար օգտակար և անհրաժեշտ տեղեկություն չէ: Անձի հաշվառման հասցեն փոփոխական տվյալ է, չի հանդիսանում անձին նույնականացնելու հիմնական և հավաստի տվյալ: Տեղեկանքի համար դիմող բազմաթիվ քաղաքացիներ չեն ունենում ՀՀ-ում հաշվառման հասցե, ինչը խոչընդոտ չէ անձի հետախուզման, դատվածությունը ստուգելու և տեղեկանք տրամադրելու համար: Փոխարենը տեղեկանքում կամրագրվի տեղեկանքը հայցողի անձը հաստատող փաստաթղթի տվյալը։

4.Նախագծով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է տեղեկանքների իսկության ստուգման նոր համակարգ ներդնել: Մասնավորապես, քաղաքացիներին տրամադրվող տեղեկանքներում կներառվի նաև ավտոմատ գեներացվող  արագ արձագանքման ծածկագիր՝ (QR կոդ),  որը հնարավորություն է տալիս E-Verify.am համակարգի միջոցով ստուգել փաստաթղթի իսկությունը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հյուպատոսական ծառայության բնագավառում ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվող քաղաքականության հիմնական նպատակներից են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մատչելիությունը, առցանց հասանելիությունը և ժամկետների կրճատումը, ինչպես նաև փաստաթղթերի իսկության ստուգման հուսալի և մատչելի մեխանիզմների ներդրումը:   

4.

Կարգավորման նպատակները

 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման ընթացակարգն առավել հստակեցնել, կատարել ՀՀ օրենսդրության և քաղաքացիների շահերից բխող մի շարք փոփոխություններ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման ընթացակարգը կհստակեցվի, կկրճատվի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տեղեկանքը տրամադրելու ժամկետը, կներդրվի տեղեկանքների իսկության ստուգման առցանց և հուսալի մեխանիզմ, ինչպես նաև տեղեկանքը էլեկտրոնային ապոստիլով վավերացնելու հնարավորություն։

Իրավական ակտի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի:

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերից Է բխում։

ՀՀ կառավարության 18.08.2021թ. № 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրով սահմանվել է, որ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ, տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը (տես՝ 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»)։

 

 

 

 

  • Discussed

    12.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, International relations

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2401

Print