Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի միջև անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:

Արտաքին գործերի նախարարությունը դեռևս 2020 թվականին հանդես է եկել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որն ուղարկվել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Այդ նույն ժամանակահատվածում արդարադատության նախարարությունը շրջանառել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նախագիծը, որն ընդունվել է 2021 թվականի հունվարի 19-ին:

Համաձայն վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝   Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից, բացառությամբ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից:

Սակայն, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը 2020 թվականի դեկտեմբերի         20-ի թիվ 1/21/57351-20 դիրքորոշմամբ առաջարկել է նախագծի ամբողջ տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթները, քանի որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չէ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթը՝ հաշվի առնելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 1/21/57351-20 դիրքորոշումն առ այն, որ անձի քրեական հետապնդման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել նորմատիվ իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

      Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Discussed

    12.10.2023 - 02.11.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, International relations, Civil and commercial legislation

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2245

Print