Add to favourites

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕՐԵՆՔ­Ի ՆԱԽԱ­ԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասինօրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայությունում զինվորական ծառայություն անցնող զինծառայողների երեխաների կրթության իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, որի հիմնական գործառույթներից են հանդիսանում հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական գործունեությունը և պետական սահմանի պահպանությունը, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգության ու անկախության ապահովումը։ Բացի այդ, ռազմական դրության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ներգրավվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:

Նշված գործառույթների իրականացմամբ պայմանավորված` Ազգային անվտանգության ծառայությունում, հատկապես՝ Սահմանապահ զորքերում, զինվորական ծառայության առանձնահատկություններից են հանդիսանում զինծառայողներին Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում մարտական հերթապահության ընդգրկումը, ինչպես նաև վերջիններիս՝ զինվորական ծառայության կրման վայրերի հաճախակի փոփոխությունը։ Վերոնշյալ հանգամանքներից ելնելով` Ազգային անվտանգության ծառայության զինծառայողները տևական ժամանակով բացակայում են իրենց ընտանիքների մշտական բնակության վայրերից համ հաճախակի փոփոխում են իրենց բնակության վայրերը, ինչով պայմանավորված վերջիններս չեն կարողանում իրենց երեխաներին ընդունել նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ հաշվի առնելով, որ հաճախ ծառայության վայրի փոփոխությունը տեղի է ունենում ուսումնական տարվա ընթացքում և ընդհանուր հիմունքներով հերթագրվելու պարագայում դժվարություններ են առաջանում երեխաների ընդունելության հետ կապված։ Արդյունքում, տուժում են զինծառայողների երեխաները, ովքեր զրկվում են նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորությունից։

Մինչև 2023 թվականի հունիսի 14-ը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվողների ցանկում ներառված էին բոլոր զինծառայողների երեխաները, մինչդեռ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-217-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել վերոնշյալ ցանկը, ինչի արդյունքում Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների երեխաները զրկվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվողների ցանկում ներառել նաև Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների երեխաներին՝ հաշվի առնելով նշված ծառայության բնույթն ու առանձնահատկությունները, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերում ծառայության կազմակերպման կարգին նմանությունը։

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների երեխաների կրթության իրավունքի իրացումը։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների համար կնախատեսվի լրացուցիչ սոցիալական երաշ­խիք, ինչի արդյունքում կմեծանա Ազգային անվտանգության ծառայությունում և մասնավորապես Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, և կկանխվի կադրերի արտահոսքը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավա­րության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից, որի համաձայն` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը, ինչպես նաև նույն ծրագրի 4-րդ գլխի 43. Կրթությունենթախգլխից, համաձայն որի՝ հանրակրթության որակյալ արդյունքի ապահովումն անհնար է առանց վաղ մանկության զարգացման պատշաճ համակարգի և նախադպրոցական ծառայությունների ցանցի ամբողջական հասանելիության:   

Ազգային անվտանգության ծառայություն

 

  • Discussed

    12.10.2023 - 27.10.2023

  • Type

    Law

  • Area

    Education and science, Social welfare

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1493

Print