Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1 ԹԻՎ 429-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրժեշտությունը:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նետողական զենքը մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված սարք է։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն նետողական զենքը քաղաքացիական զենքի տեսակ է, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների բոլոր մոդելները ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում արգելվում է Կառավարության հաստատած քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենքի և ռազմամթերքի շրջանառությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու աղեղների հասկացությունը և դրանք նետողական զենքերի շարքին դասակարգելու եղանակները։

          Բացի այդ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման մեջ նախատեսվել է լրացում կատարել  «սպորտային աղեղ» արտադրանքին առնչվող ստանդարտի (մեթոդիկա) ներառման վերաբերյալ՝ «աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով։

2․ Կարգավորման նպատակը և բնույթը:

Նախագիծը մշակվել է քաղաքացիական և ծառայողական  զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգում «սպորտային աղեղ» արտադրանքին առնչվող ստանդարտ (մեթոդիկա) ներառելու կապակցությամբ քրեագիտական պահանջները համապատասխանեցնելու նպատակով։

3․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Նախագծի ընդունումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի «աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսվարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրները։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    10.10.2023 - 25.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Administration and administrative activity

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1362

Print