Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի այսուհետ` Օրենք 18-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «կրթություն» բառից հետո լրացնել «հանրակրթական» բառը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հեռակա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով շրջանավարտների, ովքեր կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` նաև առկա ուսուցմամբ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

  • Discussed

    26.12.2017 - 19.01.2018

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12577

Print

Suggestions

Ռաիսա Գալստյան

26.12.2017

Նախագծի 1-ին հոդվածում <<կրթություն>> բառը փոխարինել <<կրթությունը>> բառով:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: