Add to favourites

Under development

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ  ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ և ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 3-րդ հավելվածի և կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման Հավելված 1-ի 13.2 կետի պահանջներից։

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-150-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ Օրենքի՝ Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները սահմանող 8-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի կատարման ապահովման համար անհրաժեշտությունն է առաջացել ընդունելու սույն իրավական ակտը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ամրագրվում է ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները,

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները  հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՌԷԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի բնապահպանական, սոցիալական և տնտեսական նկատառումների ինտեգրմանը  ոլորտային ռազմավարական փաստաթղթերում,  տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները  հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13.2  կետից։

 

 

 

  • Discussed

    10.10.2023 - 26.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1881

Print