Add to favourites

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի

 

1 Ներկա իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը։ Վերոնշյալ կարգի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքով սահմանված սերմերի դասերի և կարգերի տնկանյութի ստացման նպատակով սերմնաբուծության և տնկարանային արտադրության սխեմայի սահմանումը, որը հնարավորություն կտա հանրապետությունում բարձրորակ, սերմնաբուծության ու տնկարանային արտադրության ոլորտում ընդունված միջազգային պահանջներին համապատասխան սերմերի և տնկանյութի արտադրության միջոցով բարձրացնել բուսաբուծական արտադրության արդյունավետությունը, ապահովել հանրապետությունում պարենային և կենսաբանական անվտանգությունը։

2 Խնդրի սահմանումը։

 «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանվում են սերմերի դասերը և տնկանյութի կարգերը, սակայն առկա չէ սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանող իրավական ակտ։

 

 3 Կարգավորման նպատակը։

Սույն կարգավորման նպատակն է «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայության (սխեմայի)  սահմանումը։

 

4 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները կավելանան և կստեղծվեն տնկանյութի արտահանման հնարավորություններ։

 

6Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 7.Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնակնյութի հավաստագրման համակարգը։

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բուսաբուծության ճյուղի զարգացման խթանումը։

 

  • Discussed

    06.10.2023 - 30.10.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2332

Print