Add to favourites

Under development

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀO----Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացված «ժգ.1» կետով սահմանված պահանջի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրենքի 1-ին հոդվածով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացված «ժգ.1» կետով ՀՀ կառավարությանը իրավասություն է վերապահվել սահմանելու տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

      Նախագծով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։ Նախագծում սահմանված է նաև, որ իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում չի կարող օգտագործվել «L» և «U» տառերի համադրությունը։

3. Ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

  ՀՀ ներքին գործերի նախարարություն:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները պետք է սահմանվեն ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով, որի դեպքում նոր միայն հնարավոր կլինի ակնկալել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մեկնակարկային գնից առնվազն մեկ քայլ ավելի արժեքով բոլոր համարնիշների կամ դրանց մի խմբի կամ խմբի որոշ մասի (տեսակի) ձեռք բերման դեպքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվող եկամտի չափը։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    29.09.2023 - 14.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1561

Print