Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի, որի համաձայն՝ սահմանված ժամկետում Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Մասնավորապես, վերոնշյալ կետի շրջանակում որպես Նախագծի մշակման իրավական հիմք սահմանված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածի 7-րդ կետը։

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքով Աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարված այլ լրացումներին և փոփոխություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից 2006 թվականի հունվարի 27-ին վավերացված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1970 թվականի հունիսի 24-ի «Վճարովի արձակուրդների մասին» թիվ 132 կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծում տեղ են գտել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջ եկած մի շարք խնդիրների լուծմանն ուղղված դրույթներ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:

Կոնվենցիային համապատասխան նախատեսվում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում առնվազն 10 աշխատանքային օրը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում:

Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների հնարավոր դադարեցման դեպքում արձակուրդը տրամադրելու կամ տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ: Սահմանվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը, ինչպես նաև աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման՝ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանող հավելվածում կնախատեսվեն դրույթներ, որոնք ուղղված են ծառայողների հանգստի իրավունքի ապահովմանը: Միաժամանակ կսահմանափակվեն որոշ իրավիճակներում արձակուրդները կանխավճարով տրամադրելու և դրա արդյունքում պետական բյուջեին վնաս հասցնելու հնարավոր դեպքերը:

Նախագծով նախատեսված կարգավորումներով ակնկալվում է նաև նվազագույնի հասցնել ամենամյա արձակուրդի տեղափոխված օրերը աշխատանքային տարվա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում չտրամադրելու դեպքերի թիվը: Ակնկալվում է նաև բացառել արձակուրդների չօգտագործման, կուտակման և դրանք վերջնահաշվարկի ձևով ստանալու արատավոր պրակտիկան, որի արդյուքնում, բացի աշխատողների հանգստի իրավունքի խախտումից, պետական բյուջեի վրա մեծ ֆինանսական բեռ է առաջանում։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Discussed

    28.09.2023 - 13.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Public discussion

28.09.2023 17:35

Terms of providing annual holidays

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1694

Print