Add to favourites

Under development

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ

Նախագծով կարգավորվում են Միասնական սոցիալական ծառայության  բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները, որոնց հաշվառման համար կիրառվող և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված «rapid.soc-kariq.am» սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգը շահագործելու իրավական հիմքն այս պահին բացակայում է: Նախագծով՝ տեղեկատվական համակարգի շահագործման համապատասխան իրավական հիմքն ապահովելն է, ինչպես նաև դրա հստակ տարանջատումը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանից։Միաժամանակ, կարգավորվում են նաև  միջավայրային գործոններ գնահատող մասնագետներին՝ որպես ծառայության տարածքային կենտրոնների աշխատակից դիտարկելու և Որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացը ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու հարցերը: Միաժամանակ, նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի այս պահին Որոշմամբ սահմանված հաշվետվությունները MS Excel համակարգչային ծրագրի միջոցով կազմելու փոխարեն ստանալ Տեղեկատվական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:

 

 

  • Discussed

    25.09.2023 - 11.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1186

Print