Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է:
2. Առկա իրավիճակը և խնդիրները.
Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող տեղեկատվության կազմը:
Մասնավորապես, 1-ին հավելվածի 7.1-ին կետի համաձայն` Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, հատուցման գումարները հաշվարկելու (մահացած շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը օրենքով նախատեսված կարգով շահառուների միջև հավասարաչափ բաժանելու) նպատակով, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստանում են նաև շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով։
Նույն որոշման 3-րդ հավելվածով կարգավորվում է վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, որի 7-րդ կետի համաձայն (ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 1-ին)` հատուցման հիմնադրամը վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կատարված հարցման միջոցով ստանում է հարկային մարմնից:
Բացի դրանից, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը ձևավորվում է հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստացված և անձանց` կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացրած տվյալներից: Ընդ որում, տվյալներ ստանալու կարգը սահմանում է Կառավարությունը:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց՝ լիազորած պետական մարմնի և այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների միջև փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվի առնելով վերջին շրջանում հատուցման հիմնադրամի տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման միտումները և սոցիալական ծառայությունները առցանց ստացվող տեղեկատվություն ` առաջարկվում է ընդլայնել ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող և տրամադրվող տեղեկատվության կազմը` համապատասխան փոփոխություններ կատարելով Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ։
3. Առաջարկվող լուծումները
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
- Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը ինքնաշխատ եղանակով ստանում է նաև.
ա. շահառուների հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից,
բ. օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումն (Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմաբ մինչև 2017 թվականը տեղի ունեցած դեպքերով հատուցման գումարների վճարումը և շահառուներին աջակցություն տրամադրելը) ապահովող` տեղեկատվությանը,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու նպատակով,
- Հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կենսաթոշակ նշանակելու և ընտանիքների կարիքները գնահատելու համար։
Միաժամանակ, սահմանվում են նաև վերը նշված տեղեկատվությունը տրամադրող մարմինները, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը տրամադրելու կարգը:
Մնացած դեպքերում, նախատեսվում է տեղեկատվությունը տրամադրել այն տնօրինող պետական կառավաման համապատասխան մարմնի ղեկավարի և հիմնադրամի միջև փոխհամաձայնեցված կարգով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կընդլայնվի ինքնաշխատ եղանակով ստացվող տվյալների շրջանակը:
Արդյունքում, կբարելավվի հիմնադրամի կողմից հատուցման գումարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանիքների կարիքները գնահատելու գործընթացների արդյունավետությունը՝ նվազագույնի հասցվելով պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ (Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման)։
5. Տեղեկանք պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Discussed
25.09.2023 - 11.10.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1902
Print