Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N  1427 որոշմամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացման դեպքերը։

Նախկինում սույն որոշման շրջանակներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջը կիրառելի է եղել միայն մեկ տեխնիկական կանոնակարգի համար, մինչդեռ ներկայումս ՀՀ-ում առկա են բավարար լաբորատոր կարողություններ որոշման նախագծով սահմանվող ցանկով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման համար։

Որոշմամբ հաստատվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ։

 

  • Discussed

    20.09.2023 - 11.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4188

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: