Add to favourites

The draft has been accepted

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները ողջամիտ ժամկետներում հրապարակելու և այդ մասին բաժանորդներին պատշաճ կերպով ծանուցելու հարցերի վերաբերյալ սպառողների դիմում-բողոքների և միջազգային փորձի վերլուծությամբ, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ի ոլորտային կարգավորումներին համապատասխանեցնելու հանձնառությամբ (ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզ), մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի №666-Լ որոշմամբ հաստատված №2 հավելվածի 102-րդ կետով սահմանված միջոցառմամբ:

Մասնավորապես, նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքով (ԵՄ-ի 11.12.2018թ. 2018/1972 հրահանգ) սահմանված՝ վերջնական օգտագործողների իրավունքներին (End-user rights) առնչվող կարգավորումները:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխություններիը լրացումները ուժի մեջ են մտնում կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի կամ հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS)  միջոցով բաժանորդներին ծանուցելուց 30 օր հետո: Բացի այդ, առաջարկվում է սահմանել բաժանորդի կողմից առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) պայմանագրերի գործողությունը միակողմանի դադարեցնելու հնարավորությունը՝ նախքան պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունները, լրացումներն ուժի մեջ մտնելը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։

  • Discussed

    14.09.2023 - 01.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1848

Print