Add to favourites

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 443-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմնի և լիազորված տնտեսական օպերատորի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակներով կնքվում է համաձայնագիր (հուշագիր կամ այլ փաստաթուղթ), եթե դա սահմանված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Լիազորված տնտեսական օպերատորը մաքսային մարմնի հետ ընդհանուր փոխգործակցության համար կարող է սահմանել ղեկավարների և նրա աշխատակազմում գտնվող այն անձանց կազմից պատասխանատու անձ, որոնք պատասխանատու են հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմամբ մաքսային գործառնություններ կատարելու համար: Մաքսային մարմինները հատուկ պարզեցված ընթացակարգերը կիրառելիս լիազորված տնտեսական օպերատորների հետ փոխգործակցության համակարգման նպատակներով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, կարող են սահմանել պաշտոնատար անձանց, որոնք պատասխանատու են այդպիսի փոխգործակցության կազմակերպման համար: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորի փոխգործակցության կարգը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 300-րդ հոդվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների միջև կնքվում է համագործակցության հուշագիր (պայմանագիր): Կառավարությունը կարող է սահմանել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգը:

  • Discussed

    08.09.2023 - 23.09.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1551

Print