Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Նույն օրենքի 338-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև մաքսային մարմինների կողմից նույն օրենքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ մաքսային փորձաքննություն կատարելու իրավասություն ունեցող մաքսային մարմին հիմնելը մաքսային փորձաքննությունն իրականացնում են մաքսային մարմնի կողմից հավատարմագրված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները՝ մաքսային մարմնի ղեկավարի և փորձաքննություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև Կոմիտեի սահմանած ձևով կնքվող պայմանագրի հիման վրա։ Նույն մասով սահմանված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը սահմանում է Կառավարությունը։

  • Discussed

    08.09.2023 - 23.09.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4276

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: