Add to favourites

«ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

1) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․

2) մաքսային մարմինների կողմից իրականացվող խորհրդակցության արդյունքում հայտարարատուին տեղեկությունների տրամադրման ձևաչափը․

3) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև տեղեկությունների փոխանակման ժամկետներն ու դրանց գործողության շրջանակը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հայտարարատուների կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ 2-րդ և 3-րդ մեթոդների կիրառման համար հիմնավորված արժեքային հիմքի ընտրության համար մաքսային մարմիններից համապատասխան տեղեկատվության ստացման հնարավորությունը։

  • Discussed

    08.09.2023 - 23.09.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1193

Print