Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աևամ Մաևգաևյան 01.09.2023 12:56:59 Կթեք կթեք էս ժողովուրդին Հարկ է նշել, որ ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին
2 Վարդան Պետրոսյան 02.09.2023 04:26:37 Սովորույթ դարձած ոչ մասնագիտական, ձևական բնույթ ունեցող հիմնավորում. «Անբարեխղճության վտանգ»։ Հակառակ այս հիմնավորմանը համառոտ ասեմ, որ իրոք իրական վտանգ կա, որը նախկին փորձն է ցույց տվել, և դա կարելի է անվանել «մի բան գրելու վտանգ» կամ «կոռուպցիոն ռիսկ»։ Ընդունվել է ի գիտություն Նշված դրույթների պահպանումը ստուգման ընթացքում միշտ էլ ստեղծելու է չարաշահումներ իրականացնելու ռիսկեր, քանի որ հնարավորություն է ստեղծվելու ստուգման ընթացքում «հայտնաբերված» խախտումների մասով կատարել ճշգրտումներ։ Ավելին, անբարեխղճության վտանգ միշտ էլ առկա է լինելու, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ստուգման ընթացքում կատարվող ճշգրտումները, որպես կանոն, ստուգմամբ հայտնաբերված խախտումների արդյունքում կատարվող ճշգրտումներ են, այլ ոչ թե հարկ վճարողի կողմից ինքնուրույն հայտնաբերվող ճշգրտումներ
3 Վազգեն Ղազարյան 06.09.2023 13:29:47 Բոլոր զարգացած տնտեսոթւյուն ունեցող երկրներում հաշվետվությունների ճշգրտումը ստուգող մարմնի կողմից հայտնաբերված սխալների մասով ընդունելի տարբերակ է և գրավիչ տնտեսական միջավայրի կարևոր բաղադրիչներից է։ Եթե փոխվի այս կետը, ապա մի շարք հետևանքներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև ծառայություններ մատուցող ընկերությունների դադարեցում ՀՀ-ում և տեղափոխում՝ օրինակ Մալթա, Այլօֆ Մեն և այլ տնտեսական ակտիվ տարածաշրջաններ։ Արդյունքում ՀՀ -ում վճարվող հարկերի զգալի կրճատում տեղի կուենա, դե իսկ տեղական ընկերություններն էլ կսննկանան պարզապես։ Իսկ քանի որ անսխալական աշխատանք չկա, ապա ճշգրտելու հնարավորությունը ստուգմամաբ հայտնաբերված խախտման կամ թերի հաշվարկի դեպքում ակտուլ պետք է լինի միշտ։ Նույն տրամաբանությամբ, եթե տնտեսվարողը սխալմամաբ, վրիպակով սխալ հաշվետվություն է ներկայացրել և պետք է տուգանվի, ապա նույն տնտեսվարողի վճարած հարկերի հաշվին պահվող պետական կառույցները սխալվելու դեպքում ինչպես կամ ով է տուգանվելու՞՞՞ Դիցուք, ասֆալտապատումից հետո, պարզվում է հին խողովակաշար կար տակը ու նորից պետք է ծախս արվի որ այդ խողովակը փոխարինվի ու նոր ասֆալտ պետք է արվի։ տուգանվել;ու է արդյոք այդ սխալը թույլ տված պետական ծառայողը անձնապես թե ոչ՞ Այս պարագայում և համեմատականում, նախագծի այդ կետի փոփոխությունը անհիմն է և հակասում է արդարաության ու տրամաբանաության բոլոր նորմերին։ Ընդունվել է ի գիտություն Հարկ վճարողների կողմից հարկային հաշվարկները ստուգման ընթացքում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի հրապարակումը նվազեցնում են իրականացվող ստուգումների արդյունավետությունը։ Ավելին, ստացվում է, որ, տվյալ դեպքում, հարկերը թաքցնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցը չի նպաստում իրավախախտման կանխարգելմանը, քանի որ հնարավորություն է ստեղծվում գործնականում թաքցված հարկի գումարները հարկ վճարողների կողմից ներկայացնել հարկային մարմին անմիջապես ստուգման ընթացքում, առանց որևէ պատասխանատվության։
4 Վազգեն Ղազարյան 06.09.2023 13:37:16 Տարեկան պլանային ստուգումների ցանկի հրապարակումը առնվազն մեկ տարի առաջ տնտեսվարողին հնարավորություն է տալիս վերանաայելու հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, պլանավորելու ստուգման պահը, ինչպես նաև, գիտակցելով որ կա սպասվող ստուգում, պլանավորում են աշխատանքների կատարումը այնպես, որ ստուգման ժամանակ որևէ արտադրական պրոցես կամ անհրաժեշտ աշխատակից չբացակայի, չգնա արձակուրդ, նույնիսկ եթե գնացել է արձակուրդ, հասցնեն գտնել փոխարինող, իսկ սա նաև հակասում է այն ռազմավարությանը, որը ՊԵԿ-ը միշտ շետում է, դա ՊԵԿ-Հարկատու բարեխիղճ համագործակցումն է և տնտեսվարողին տուգանքի մատերիալ չսարքելը։ Այս կետը այս պահին մեր երկրի տնտեսական միջավայրին ապահովում վստահելի, կանխատեսելի, չխոչնդոտող, գործընկերային կարծիք՝ ներդրողների, մասնագետների, գործող բիզնեսների համար։ Դրա չհրապարակումը ստեղծելու է լարված բիզնես միջավայր, որը իր հերթին նաև ազդելու է ծախսերի վրա, քանի որ ոչ մի հաշվապահ ներկայիս վճարման պայմաններով չի համաձայնվի աշխատել լարված, դռնա նեռվայն հիվանդ, ինչա իրավունք չունի որևէ սխալ թույլ տալու։ Ընդունվել է ի գիտություն Նշված դրույթների պահպանումը ստուգման ընթացքում միշտ էլ ստեղծելու է չարաշահումներ իրականացնելու ռիսկեր, քանի որ հնարավորություն է ստեղծվելու ստուգման ընթացքում «հայտնաբերված» խախտումների մասով կատարել ճշգրտումներ։ Ավելին, իրավակիրառ պրակտիկայում, ստուգման ընթացքում կատարվող ճշգրտումները, որպես կանոն, ստուգմամբ հայտնաբերված խախտումների արդյունքում կատարվող ճշգրտումներ են, այլ ոչ թե հարկ վճարողի կողմից ինքնուրույն հայտնաբերվող ճշգրտումներ։
5 Ofelya Mekhakyan 06.09.2023 16:42:01 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն