Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1) Ներկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 5-ին և Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվում է լիազորություն Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանելու մասին։ Վերոնշյալ կարգի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է բուսաբուծական արտադրության արդյունավետության ապահովման, տնտեսավարողների նպատակային գործունեության երաշխավորման և հանրապետության կենսաբանական անվտանգության ապահովման կարևորությամբ։

 

2) Խնդրի սահմանումը։

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումն թույլատրվում է, եթե Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող սորտը կամ հիբրիդը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և  հիբրիդների ցանկում, և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերը, սակայն առկա չէ դրանց ներմուծումը և արտահանումը սահմանող կարգ։

 

 3) Կարգավորման նպատակը։

Սույն կարգավորման նպատակն է Օրենքով սահմանված պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման պահանջների սահմանումը։

 

 

4) Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5) Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանա գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները կավելանա և կապահովվի պարենային ու կենսաբանական անվտանգությունը։

 

6) Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

    Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 

7) Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնակնյութի հավաստագրման համակարգը։

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բուսաբուծության ճյուղի զարգացման խթանումը։

  • Discussed

    01.09.2023 - 18.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2386

Print