Add to favourites

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 «Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1 Ներկա իրավիճակը և իրավական ակտերի անհրաժեշտությունը

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 5-ին և Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվում է լիազորություն պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանելու մասին։ Սերմի կամ տնկանյութի հավաստագիրը սերմի և տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ է, որը երաշխավորում է տվյալ սերմի կամ տնկանյութի մշակության նպատակահարմարությունն ու տնտեսական արդյունավետությունը։ Տնկանյութի հավաստագրման իրականացումը բաղկացած է մի շարք գործընթացներից՝ տնկանյութի ստացման համար նախատեսված տնկանյութի գնահատումից, հաշվառումից, տնկարանային դաշտերի դաշտային հետազոտություններից, բուսասանիտարական հսկողությունից,  ստացված տնկանյութի նմուշառումից, պիտակավորումից, փաթեթավորումից և այլն։ Սերմերի հավաստագրման գործընթացը իրենից ենթադրում է սերմի ելանյութ հանդիսացող սերմերի լաբորատոր փորձաքննություն, սերմերի խմբաքանակի հաշվառում, այդ սերմերի ցանք, սերմնադաշտի դաշտային հետազոտություններ, ստացված սերմերի լաբորատոր փորձաքննություններ, սերմերի փաթեթավորում, պիտակավորում և այլն։ Վերոնշյալ կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է բույսերի մշակության արդյունավետության ապահովման, տնտեսավարողների նպատակային գործունեության երաշխավորման և հանրապետության կենսաբանական անվտանգության ապահովման կարևորությամբ։

Հաշվի առնելով տնկանյութի հավաստագրման բարդ գործընթացը, ինչպես նաև հանրապետությունում տնկարանային գործունեության զարգացվածության մակարդակը, համակարգը կայացնելու համար անհրաժեշտ է աջակցել տնկարանային տնտեսությունների գործունեությանը և հավաստագրված տնկանյութի արտադրությանը, ուստի նպատակահարմար է պարտադիր հավաստագրման ժամկետի սահմանումը։

 

2 Խնդրի սահմանումը

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը ենթակա են պարտադիր հավաստագրման, սակայն առկա չէ պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկ և դրանց հավաստագրման ընթացակարգը սահմանող իրականա ակտ։

 

 3 Կարգավորման նպատակը

Սույն կարգավորման նպատակն է Օրենքով սահմանված պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկի, հավաստագրման ժամկետի, կարգի և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերի սահմանումը։

  

4 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից

 

5 Ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովիի բուսաբուծության ճյուղի զարգացումը։

 

6Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է ավելացում:

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնակնյութի հավաստագրման համակարգը։

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բուսաբուծության ճյուղի զարգացման խթանումը։

 

  • Discussed

    31.08.2023 - 18.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2173

Print