Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման:

Համաշխարհային բանկի ներդրումներով  Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են  Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու  Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար   բարեկարգելու  և  զբոսաշրջիկներին  էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար:

  • Discussed

    29.08.2023 - 14.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1217

Print