Add to favourites

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Rafik Yeghiazaryan 20.12.2017 12:05:17 Կամ կարող եք հետ գնել մեզանից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները,այն նույն գումարով որը մենք ծախսել ենք,տվյալ տրանսպորտային միջոցը ձեռք բերելու համար և տնորինել այն ինչպես կուզեք: Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը:
2 Rafik Yeghiazaryan 20.12.2017 12:05:17 Կամ կարող եք,հետ վերադարձնել մեզ այն գումարը,որը մենք ծախսել ենք տվյալ տրանսպորտային միջոցը մաքսազերծելու համար,և այն մենք կոգտագործենք մեր աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ձախակողմյանի վերասարքավորելու համար: Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը:
3 Rafik Yeghiazaryan 20.12.2017 12:05:17 Իսկ ինչ վերաբերվում է նրան,որ ձեր առաջարկած օրենքը,ուժի մեջ պետք է մտնի ապրիլի 1 ից,ապա առաջ է գալիս մի հարց՝ինչու սպասել այդքան?եթե կարելի է օրենքը մասամբ կիրարելի դարձնել հունվարի 1ից:Բայց ՀՀ տարածք մեքենայի մուտք գործելը չարգելել նաև հունվարի 1ից հետո,եթե այն փաստաթղթերով գնված է եղել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Ընդունվել է ի գիտություն
4 Rafik Yeghiazaryan 20.12.2017 12:05:17 Իսկ ինչ վերաբերվում է նրան,որ արգելվում է տվյալ տրանսպոտային միջոցի վաճառքը`ինձ համար անհասկանալի է դառնում տվյալ օրենքի իմմաստը,ձեզ համար ինչ տարբերություն թե ով է տնորինելու տվյալ տրանսպորտային միջոցը?եթե այն այսպես թե այնպես շահագործելու է ՀՀ տարածքում: Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Քանի որ 2018 թվականի ապրիլի մեկից հետո արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը, ուստի ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի կարող իրականացվել:
5 Hrayr Ghazaryan 20.12.2017 12:14:48 Ձեր Ո՛Չ ծանրակշիռ հիմնավորումները նորություն չեն, բայց դրա մասին հիշեցիք հիմա ու մեր գնած մեքենայի արժեքը այս նախագծով հավասարեցնում եք զրոյի: Ինչու էիք տալիս մեզ այդ մեքենաները օրինական ճանապարհով ներկրելու հնարավորություն, ինչ փոխվեց, ԵՏՄ ???? Գլխակեր պրիորան լավնա? Քանի անգամ եք դրանով երթևեկել? Դրա փոխարեն վերացրեք կոռումպացված "օրինապահներին", որոնք ՊՌԱՎԱ ԵՆ վաճառում. Վերացրեք ծանոթով ապրելու ու հարբած մեքենա վարելու այս խայտառակ վիճակը: Օրինապահ վարորդի համար ձախ ու աջ ղեկի խնդիր չկա, իսկ ԱՌԱԾ ՊՌԱՎՈՎ քշողը բոլոր դեպքերում էլ վտանգա ներկայացնում: Խնդիրը ձեր մեջ փնտրեք: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
6 Victor Vasilyan 21.12.2017 23:25:14 Մինչ անդրսդսռնալը մեքենաների աջակողմյան կամ ձախակողմյան լինելու հանգամանքով անվտանգության հարցերին, ավելի ճիշտ է անդրադառնալ վարորդական իրավունք <<գնելու>> հարցը կարգավորելուն, քանի որ մյուսների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես կյանքի իրավունքը, պատճառ են դառնում անկիրթ վարորդները, որոնք գնել են իրավունքը, ոչ թե ձեռք բերել. Իսկ հմուտ և գրագետ վարորդի համար ընդհանրապես տսրբերություն չկա, թե որտեղ է ղեկը, վերջի վերջո տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս լուծել տեսանելիության հարցերը։ Եվ ևս 1 կետի այս օրենքի նախագծում կարիք կա անդրադառնալու' էլ. շարժիչով տրանսպորտային միջոցներին։ Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
7 Մեսրոպ Առաքելյան 22.12.2017 10:26:51 Առաջարկում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագծով նախատեսված պետական գրանցման ենթակա մեքենաների ցանկից աջակողմյան մեքենաները հանելու մասով իրականացնել բացառություն, եթե պետական գրանցումը կատարվում է "պարտադրված" վաճառքի դեպքում, մասնավորապես աճուրդներից ձեռքբերման կամ արտադատական ճանապարհով իրացման դեպքում: Հակառակ դեպքում, այս պահին գրավ հանդիսացող աջակողմյան մեքենաների մասով պարտատերերը զրկվելու են գրավի իրացման իրավունքից և տեղի է ունենալու իրավական փակուղի: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը կքննարկվի:
8 Արմեն Գրիգորյան 22.12.2017 14:08:45 Խնդրում եմ ներկայացնել հիմնավորումը վիճակագրական տվյալներով, քանի որ տեսական մակարդակի հիմնավորումը բավարար չէ: Նկատի ունեմ այս ձեր հիմնավորումը՝ «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»: Չի ընդունվել ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է համապատասխան տեղեկատվություն:
9 Արմեն Գրիգորյան 22.12.2017 14:08:45 Վերահաշվառումը սահմանափակելը պետք է հանվի, քանի որ եթե դուք արգելում եք 2018թ. ապրիլի մեկից ներմուծումը, դուք ենթադրում եք, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաները շարունակելու են շահագործվել մինչև մեքենաների «մահը»: Իսկ եթե այդպես է, ապա ինչ տարբերություն, եթե արդեն ներմուծված մեքենան վարի Պողոսը թե Արմինեն: Սա սահմանափակում է գույքի ազատ տնօրինման իրավունքը: Չի ընդունվել Տրանսպորտային միջոցների սեփականատերերի փոփոխություն կարող է իրականացվել ՀՀ ոստիկանության թույլտվության համաձայն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորումից հետո:
10 Sergey Avetisyan 22.12.2017 14:44:25 Մարդիկ գնել են աջ ղեկով մեքենա Ճապոնական աճուրդից և սպասում են թղթերի ձևակերպմանը, որից հետո մի քանի օրից մեքենան պետք է ուղարկեն Փոթի։ Այն կարող է տեղ հասնել 3 ամսում մի գուցե Ապրիլի 5-ին։ Ի՞նչ անեն այդ մարդիկ, ինչպե՞ս եք պատրաստվում փոխհատուցել ծախսերը ։ Չի ընդունվել Նախագիծը մշակվել է ուսումնասիրելով ձեռք բերվող մեքենաների տեղափոխման ժամկետները և հաշվի առնելով արդեն իսկ պատվիրված մեքենաների առկայությունը նախատեսվում է, որ որոշումները ուժի մեջ պետք է մտնեն 2018 թվականի ապրիլի 1-ից
11 Sergey Avetisyan 22.12.2017 16:33:18 Առաջարկում եմ բոլորտ հրաժարական տաք Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
12 Rafayel Hovhannisyan 22.12.2017 16:20:53 Վարորդներին պետկե կոմպենսացնել անհարմարություններ պատճառելու համար, այն կերպ, որ վարորդները չտուժվեն և հնարավորություն տան նրանց արտահանել մեքենաները երկրից եվ անվճար մաքսազերզման հնարավորություն ընձեռնել նշված մարդկանց, փոխարինող շարժական գույք դզեռք բերելու համար: Եթե իրոք կառավարությունը ուզում է անվտանգություն ապահովել մարդկանց, այլ ոչ թէ նոր բիզնես պլան մշակել, սա ամենա ազնիվ տարբերակն է: Իսկ վերավաճել արգելելը դա անմարդկային որոշում է հայ աշխատավոր մարդու նկատմամբ, քանի որ դա դիտարկվում է դանակով հարված մեջքից այն մարդկանց հանդեպ, որոնց համար այդ մեքենան վաճառելը տալիս է ապրելու ու դժվարություններ հաղթահարելու հնարք: Պետկ է լավ վերաբերվել հայ ազգին, քանի որ մենք շատ քիչ ենք ու մեկս մյուսին հարազատի պես պետկ է վերաբերբենք, խնդրում եմ գրվածից գոնե 1 բան հաշվի առնել և մարդկայնորեն որոշում կայացնել, մենքել իմանանք որ մեր երկիրը մեր մասին մտածում է և հպարտ լինենք որ հայենք ու չկասկածենք: Դա մենակ լավ բանի կբերի.... Չի ընդունվել Նախագծերով որևէ սեփականատիրոջ իրավունք չի խախտվում կամ սահմանափակվում, ուստի փոխհատուցում կամ այլ արտոնություններ սահմանելու անհրաժեշտության չկա:
13 Artur Hakobjanyan 22.12.2017 23:37:59 Առաջարկում եմ կատարել փոփոխություն վարորդական վկայականների հանձման գործնթացում, այլ ոչ թե պարզապես արգելել աջակողմյա ղեկանիվով մեքենաները: Եկեք վարորդներին ընձեռենք հնարավորություն իրենք ընտրեն իրենց մեքենաի տեսակը և հանձնեն համապատասխան քննություն այն վարելու համար (ինչպես արվում է մեխանիկական կամ ավտոմատ պոխանցման տուփ ունեցող մեքենաների դեպքում, կամ պարզապես մեքենայի մեծությունից կախված): Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
14 Aram Simonyan 22.12.2017 23:45:46 Միացեք մեկ անգամ միասին երթևեկենք աջակողմյան մեքենայով և հասկանանք արդյոք դրանով օրենքը իմաստ ունի քննարկելու քանօ որ մեծամասնությամբ տապալվելու է օրենքը ասեմ ավելին հնարավոր է նոր բողոքի ալիքներ բարձրանա և որն էլ իր հերթին ցանկալի չէ Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
15 առնոս հովհաննիսյան 23.12.2017 13:48:53 Աջ ղեկով ավտոմքենաներ ունեն մոտ 30.000 ՀՀ քաղաքացի, որոնք գնել են գործող բոլոր օրենքների համաձայն և ունեն իրավունք այն օգտագործելու,վաճառելու և նվիրելու իրավունք: Հիմա Կառավարությունը մի որոշումով այդ իրավունքից զրկում է: Եթե պատճառաբանումները հիմնավոր են, ապա պետությունը պարտավոր է պատժել ի սկզբանե թույլ տվողներին և մարդկանց վճարելով այդ մեքենաների գինը, այդ մեքենաները ուտիլացնել: Եթե այդպես չվարվի ապա 30.000 մարդ կդիմի տարբեր ատյանների դատարաններ և կպահանջի փոխհատուցում: Համոզված եղեք, որ կհասնեն հաջողության: Լուծումը միակն է՝ Արգելել 10 տարուց ավելի հնություն ունեցող ավտոմեքենաների և մուտքը Հայաստան և հարցը կվերջանա: Այդպես վարվելու է Ռուսաստանը: Այդ աջ ղեկով ավտոմեքենաների 99 տոկոսի մուտքը կվերանա և առհասարակ Հայաստան չեն ներմուծվի անպետք դարձաց ավտոմեքենաներ: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
16 Zakar Petrosyan 23.12.2017 14:05:36 Առաջարկություն համար 1՝ ԹՈՂԵՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ Առաջարկություն համար 2՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՏԵՍՆԵԼ ՀԱՄԱՐ 1 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ։ Հույս ունեմ առաջարկություններս չեք անտեսի։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
17 Zakar Petrosyan 04.01.2018 19:05:50 Առաջարկում եմ երկարացնել ժամկետները։ Ապրիլի 1 շատ կարճ ժամկետ է։ Ես մեքենան գնել եմ Դեկտեմբերին սակայն տոների պատճառով այն դեռևս չեն ուղարկել։ Ճապոնացիները հրաժարվում են գործարքը չեղյալ համարել և ուղղարկելու են մեքնենան մի քանի օրից։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որ մեքենան գնել եմ 2017 թ-ին սակայն երաշխիքներ չկան, որ այն մինչև ապրիլի 1 կլինի Փոթի։ Հետևաբար առաջարկում եմ երկարացնել ժամկետները։ Եթե չերկարացնեք ժամկետը ապա ես կդիմեմ ընդհում մինչև Եվրոպական դատարան վնասների փոխհատուցման պահանջով։ Չի ընդունվել Ուսումնասիրելով ձեռք բերվող մեքենաների տեղափոխման ժամկետները և հաշվի առնելով արդեն իսկ պատվիրված մեքենաների առկայությունը նախատեսվում է, որ որոշումները ուժի մեջ պետք է մտնեն 2018 թվականի ապրիլի 15-ից:
18 Վարդգես Մուշեղյան 24.12.2017 21:32:27 Նույնիսկ ԱՄՆ-ՈՒՄ թույլատրված է: Այս որոշումը բխում է մի քանիսի անձնական շահերից: Այս ամենի մասին պետք էր շուտ մտածել ոչ թե մարդկանց կանգնեցնել փաստի առջև: Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
19 Վարդգես Մուշեղյան 24.12.2017 21:32:27 Իմ առաջարկը մեկն է: Չեղարկել այս ամենը Չի ընդունվել: Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
20 Վահան Ջանոյան 24.12.2017 21:52:52 Արգելքի մասին խոսք անգամ չի կարող գնալ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
21 Վահան Ջանոյան 24.12.2017 22:11:38 Հարգելի պետական մարմին, ձեր տրամաբանությամբ եթե երթևեկությունը աջակողմյան է անպայման պետք է լինի ձախ ղեկանիվ , իսկ ինչն է պատճառը որ բոլոր երկրներում որտեղ աջակողմյան է երթևեկությունը Այդ թվում սիրելի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում ոչ մի շահագործման կամ ներմուծման արգելք չկա , թե երևի դուք ավելի խելացի եք քան ողջ աշխարհը ,ասեմ ավելին նույնիսկ Ճապոնիայում թույլատրվում է ձախ ղեկանիվ ով մեքենա ներմուծել և շահագործել, բացի դրանից մեր Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքում չկա նշված կետ որ մեքենայի ղեկը պետք է լինի ձախ կողմից, ինչպես նաև ձեր կողմից ասված օրենքը պետք է պահել , կարող ենք սկսել ձեզանից հիմք ընդունելով այն փաստը որ դուք գիտեք որ մաքսային մարմնում անօրինական մաքսավճար են վերցրել, քաղաքապետարանում անօրինական գույքահարկ այսքան տարի գիտակցված գռփելով մեզ ու իմանալով որ օրենք են խախտում, էկեք ձեզ դատենք հանցավոր անգործության համար, ու էն բոլոր մարմիններին ովքեր փաստացի անօրինական գումարներ են կորզել , կարող եք ընդունել կամ չընդունել առաջարկս սակայն մինչև խոսելը մտածեք որ կամիկաձեն ես չեմ իսկ դուք նախարար եք ոչ թե հասարակ քաղաքացի Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել
22 Գագիկ Դանիելյան 25.12.2017 13:20:17 Նախագիծն իր ներկա տեսքով շատ բացեր ունի, շատ առումներով է հիմնազուրկ: Բայցևայնպես դրա ամենաանընդունելի դրույթը վերահաշվառման արգելքն է, քանզի այն խախտում է հազարավոր մարդկանց սահմանադրական իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը: Առնվազն այս տեսանկյունից անկարևոր է, թե նախագիծը բխում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից, քանի որ ՀՀ բոլոր օրենքները ստորադասվում են ՀՀ Սահմանադրությանը: Սեփականության պաշտպանությունը երաշխավորված է նաև մարդու հիմնարար ազատությունների վերաբերյալ Եվրոպական կոնվեցիայի արձանագրություններով, որի տակ ՀՀ-ն իր ստորագրությունն ունի: Հետևաբար նման սահմանափակում մտցնելուց առաջ օրենքի հեղինակն ու օրենսդիրները պետք է մի լավ մտածեն՝ հանրային շահի համար օրենքի հիշյալ դրույթի անհրաժեշտության ծանրակշիռ հիմնավորումներ գտնելու ուղղությամբ՝ դատական գործընթացներից խուսափելու նպատակով: Օրենքի նախագծի մյուս բոլոր դրույթները ենթակա են հանրային լայն քննարկման նախագծի հիշյալ դրույթը հանելուց հետո միայն: Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի փոփոխություն կարող է իրականացվել միայն ՀՀ ոստիկանության թույլտվության համաձայն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորումից հետո:
23 Տիգրան Սողոմանյան 25.12.2017 15:21:45 Առաջարկում եմ չարգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերագրանցումը, քանի-որ դա ակնհայտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված մասնավոր սեփականությունը լիարժեք տնoրինելու և ժառանգելու իրավունքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջակողմյան ավտոմեքենաների ներկա սեփականատերերը ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների սեփականատերերին հավասար կատարել են պետության առջև բոլոր հարկային և այլ օրինական պարտավորությունները՝ միայն աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերագրանցման արգելքը ստեղծում է խտրականություն շարժական գույք տիրապետող անձանց միջև և կարող է վերաբերվել նաև ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետին, որով ամրագրվում է բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առջև։ Առաջարկը դիտարկելիս խնդրում եմ հաշվի առնել, որ աջակողմյան զեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկրման արգելքը հեռանկարում կհանգեցնի այդ տեսակի ավտոմեքենաների վերացմանը դրանց բնական հնացման պատճառով։ Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի փոփոխություն կարող է իրականացվել միայն ՀՀ ոստիկանության թույլտվության համաձայն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորումից հետո:
24 Տիգրան Սողոմանյան 26.12.2017 22:00:26 Քանի-որ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերագրանցման արգելքը ուղղակիորեն հարվածում է մարդկանց առանց այդ էլ ոչ այնքան հաստ գրպանին, առաջարկում եմ տվյալ արգելքը կիրառելու փոխարեն իրոք և նպատակային մտածել անվտանգության խնդիրների մասին և ձևավորել անկախ էքսպերտներից կազմված հանձնաժողով՝ բոլոր վտանգները մասնագիտական ուսումնասիրելու և դրանցից խուսափելու հնարավոր միջոցները մշակելու համար ։ Օրինակ, որքանով ինձ հայտնի է տարբեր կարծիքներից, այդ տեսակի մեքենաների շահագործման ժամանակ միակ քիչ թե շատ տրամաբանական վտանգը կայանում է հանդիպակաց ուղղություն դուրս գալով վազանց կատարելու մեջ։ Այդ դեպքում կարելի է փոփոխություն մտցնել երթևեկության կանոնների մեջ՝ արգելելով աջ կողմում տեղակայված ղեկով տրանսպորտային միջոցներին առանց ձախ կողմի առջևի տեսանելիությունը ապահովող տեխնիկական միջոցենրի առկայության և կիրառման (օր. ձախ կողմում տեղադրված առջևի տեսախցիկ, առջևի ձախ տելեսկոպիկ հեյելիներ, և այլն) վազանց կատարել՝ թույլատրված տեղերում երթևեկության հանդիպակաց ուղղություն դուրս գալով։ Եթե նման հանձնաժողով կազմվի և այն աշխատի թափանցիկ, ապա կմաղվեն նաև բոլոր մտացածին վտանգները, որոնք իրականում ամենևին հատուկ վտանգ չեն ներկայացնում։ Օրինակ՝ առջևի ձախ կողմից ուղևորի դուրս գալու վտանգը վերաբերվում է նաև ձախակողմյան ղեկով մեքենաներին , քանի-որ դրանց մեծ մասի մոտ կա ետևի ձախ դուռ և գործող կանոնները չեն արգելում այդ դռնից ուղևորի դուրս գալը։ Երևի ժամանակն է հասկանանք, որ հիմնովի արգելելով հարցեր լուծելը՝ զուգահեռաբար վնաս պատճառելով սեփական քաղաքացիներին, ամենահեշտ ճանապարհն է որը ընտրում են միայն Չիպոլինոյի արկածներում նկարագրված երկրի կառավարությանը նմանվող կառավարությունները։ Վստահ եմ, որ այս նախագիծը ներկայացնողները գիտակցում են, թե ինչ վնաս են պատճառում՝ մարդիկ քրտինքով աշխատած գումարներով լրիվ օրինական ճանապարհով գնել են գույք, որը մի որոշմամբ արժեզրկվում է։ Չի ընդունվել ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ ձևավորված է միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների համապատասխան մասնագետներ,: Հանձնաժողովի կողմից իրականացվել է համապատասխան ուսումնասիրություններ և արդյունքների հիման վրա ներկայացվել է առաջարկություններ: Ներկայումս հանձնաժողովի կողմից քննարկվում է արդեն իսկ ներմուծված տրանսպորտային միջոցների հետագա հաշվառման հարցը:
25 Տիգրան Սողոմանյան 26.12.2017 22:34:03 Առաջարկում եմ ուսումնասիրել և գնահատել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման հնարավորությունները և դրա հետևանքով առաջացած վտանգները։ Այս նախագծով կատարված փոփոխությունների արդյունքում մասսայական ղեկի տեղաբախշման փոփոխություններ կարվեն, իսկ ուսումնասիրություններ չկան թե որն է ավելի վտանգավոր՝ աջ կողմում գտնվող ղեկը, թե ղեկի տեղափոխումը։ Նաև կան ավտոմեքենաներ որոնց ղեկի տեղափոխությունը տեխնիկապես հնարավոր չէ։ Ի՞նչ է առաջարկվելու նման ավտոտրանսպորտի սեփականատերերին, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի քաղաքա֊աշխարհագրական վիճակը հնարավորություններ չի տալիս աջակողմյան ղեկով ավտոմեքենաները վերավաճառել երրորդ երկրներում։ Չի ընդունվել Տրանսպորտային միջոցների վերասարքվորումը իրականացվում է ՀՀ ոստիկանության համապատասխան թույլտվության հիման վրա: Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: