Add to favourites

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------     2023       N     - Ն

 

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63–րդ հոդվածի 1–ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդված 5-րդ մասը, 18-րդ, 20-րդ, 24-րդ և 67-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնում ավելացնել  3-րդ կետի 1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

3.1 «Վերակազմակերպել  «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Վերակազմակերպման արդյունքում՝ ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները՝  յուրաքանչյուրը 35 մահճակալ հզորությամբ, կշարունակեն գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 50 մահճակալ հզորությամբ, կգործի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի շենքում».

բ.       8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«

Կազմակերպության անվանումը

Բաժանմունքները

 

Մահճակալների թիվը

Գյումրու բժշկական կենտրոն

թերապևտիկ

50

սրտաբանական

50

Վիրաբուժական (ներառյալ՝ ընդհանուր վիրաբուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդ-ականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական, վնասվածքաբանական)

100

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(8 թերապևտիկ, 6 վիրաբուժական)

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

50

ուռուցքաբանական

12

ինֆեկցիոն

40

մանկական սոմատիկ

35

մանկական վիրաբուժական

35

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

( 6 մանկական թերապևտիկ և 4 մանկական վիրաբուժական)

 

ԸՆԴԱՄԵՆԸ

372

Հոգեկան առողջության կենտրոն

հոգեբուժական

65

Ընդամենը` Գյումրի քաղաքում

 

437

»։

2․ Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3․ Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) նախագծի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,

2) 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

  • Discussed

    29.08.2023 - 13.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1488

Print