09.09.2023
Մեկնաբանություններն ու առաջարկները վերաբերվում են Կինոոլորտին։ Առաջարկվող փաստաթուղթը բավականաչափ լավ մտածված չէ, բավականաչափ լավ մշակված չէ, և մասնագիտական տեղեկատվություն շատ երանգներ հաշվի առնված չեն։ Բայց այդ, այն պարունակում է խտրանականություն՝ ոլորտների ու ժանրերի (օրինակ, անտեսված է այսօր ամենաարագը զարգացող մի ոլորտ՝ անիմացիան), պարունակում է նաև վտանգավոր խտրականություն՝ միջազգային կարևորագույն իրադարձությունների հանդեպ։ Այս իրադարձությունների ընտրության խտրական մոտեցումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ նրաnց տրամադրելով Հայաստանի դեմ։ Նաև այս փաստաթուղթը դրվել է շատ կարճ ժամկետով, տեղեկատվությունը համարյա չտարածելով, որպեսզի մասնագիտական համայնքը ավելի պատրաստված առաջարկներ հասցնի անել։ Իմ մեկնաբանություններն ու առաջարկները ելնում են դիսկրիմինացիայի բացառման սկզբունքից՝ ժանրերի, միջազգային կինոփառատոների, մասնագիտությունների և այլն։ 1. Կինոակադեմիաների մրցանակաբաշխությունների մեջ պետք է ավելանան Իսպանիայի ԳՈՅԱ և Կանադայի կինոակադեմիայի մրցանակաբաշխությունները․ (ACADEMIA DE LAS ARTES Y LAS CIENCIAS CINEMATOGRAFICAS DE ESPAÑA [GOYA] (Spain), ACADEMY OF CANADIAN CINEMA & TELEVISION [CANADIAN SCREEN AWARDS] (Canada)ю