Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2023 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4»-րդ ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մա սի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին»  № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)Որոշման Հավելված № 3-ի 4-րդ կետում «Պատվովճար ստանալու համար թեկնածուները 5-րդ կետի համաձայն պատվովճար ստացող մարզիկների անվանացանկի հաստատումից առաջ, առնվազն մեկ տարվա ընթացքում, ներկայանում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար:» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Պատվովճար ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ներկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից 30-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    25.08.2023 - 14.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1688

Print