Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5.1-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ  կետի համաձայն և հիմք ընդունելով Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 21-ի արձանագրությունը։
Աբովյան համայնքի խորհրդանիշերը հաստատելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել էր համայնքի խորհրդանիշերի /զինանշանի, դրոշի և օրհներգի/ ստեղծման բաց մրցույթ։
Մրցույթի անցկացման ժամկետ էր սահմանվել մինչև 2023 թվականի օգոստոսի 21-ը։
Զինանշանի և դրոշի մրցույթին մասնակցելու նպատակով դիմել էին թվով 3 (երեք) ստեղծագործող՝ Արման Հակոբյան, Դավիթ Վարդազարյան և Քրիստինե Մաթևոսյան, իսկ  օրհներգի մրցույթին մասնակցելու նպատակով դիմել էին թվով 4 (չորս) ստեղծագործող՝ Մամիկոն Բադալյան, Ավետ Բարսեղյան, Դավիթ Վարդազարյան և Գոհար Ֆրանգուլյան։
Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովը՝ բազմակողմանի և մասնագիտական ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին զինանշանի և դրոշի մրցույթում հաղթող է ճանաչել Արման Հակոբյանի ներկայացրած աշխատանքը, իսկ օրհներգի մրցույթում՝  Ավետ Բարսեղյանի ներկայացրած աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խորհրդանիշերը ներկայացված են համապատասխան հավելվածներով։ Կից ներկայացված է նաև օրհներգի ձայնային/գործիքավորված տարբերակ։
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խորհրդանիշերի մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, ինչպես նաև Աբովյան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություներ չեն առաջանում:

  • Discussed

    23.08.2023 - 07.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1601

Print