Add to favourites

The draft has been accepted

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Եղեգնաձոր համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 25-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հիման վրա։

Համաձայն վերոնշյալ կարգավորումների՝ համայնքի ավագանին քննարկում և որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ։ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):

Նախագծով առաջարկվում է համայնքի տարածքում ստեղծել համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող թվով երեք խորհրդակցական մարմիններ, ինչպես նաև սահմանվում է դրանց ձևավորման և գործունեության կարգը։

 

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եղեգնաձոր համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 25-ի N 15 որոշմամբ սահմանվել են համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը։ 2016 և 2021 թվականներին Եղեգնաձոր համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն նշված կարգը չի վերանայվել և կարգում ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ փոփոխություններ չեն կատարվել։ Ուստի Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 25-ի N 15 որոշումը։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գլաձոր (Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) և Մալիշկա համայնքները վերակազմակերպվել են որպես մեկ համայնք (Եղեգնաձոր)՝ Նախագծում հղում է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․9-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասերի՝ որպես իրավահաջորդ։

 

  1. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու Եղեգնաձոր համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորման ու գործունեության հետ կապված հարաբերությունները։ 

  • Discussed

    23.08.2023 - 12.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Eghegnadzor municipality of Vayoc Dzor region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1288

Print