Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների (այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաների) գծով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կարգի վերանայում, օտարվող`  ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի հաշվառման առանձնահատկության սահմանում, տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում

  • Discussed

    16.08.2023 - 04.09.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3088

Print

Suggestions

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ ))

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ ա) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ և ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՈՒ 1.2 ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՓՈՎ։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցը, եթե ներմուծվել է վաճառքի համար հետագա օտարման ժամանակ եկամուտը որոշվելու է՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ + ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ + 1․2 ԳՈՐԾԱԿԻՑ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցը աճուրդից ձեռք է բերվել 2 000$, սակայն մաքսային արժեքը հաշվարկվել է 5 000 $ բնապահպանական հարկ 300 $ 1․2 գործակիցը կիրառելու արդյունքում այդ տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել 6360$, սակայն բոլորս էլ գիտենք որ տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվողների եկամուտների ինքնարժեքից 3 անգամ ավել չի կարող լինել։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

17.08.2023

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ հարկ վճարողը, եթե տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծի և ԱՐՏԱՀԱՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ, ապա ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ԱԱՀ-ն պետք է վերաձևակերպի, այսինքն՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԻ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով։ Նույն տրամաբանությամբ կարող էիք սահմանել ցանկացած արտահանվող ապրանքի մասով հաշվանցման սահմանափակում, որը ևս անտրամաբանական կլիներ և չէր բխում ԱԱՀ-ի տրամաբանությունից։ Գտնում ենք, որ այս սահմանափակումը կիրառելի պետք է լինի միայն ՀՀ սահմանների ներսում օտարման մասով։ Նշեմ նաև նույն նախագծով սահմանվել է, որ շահութահարկից նվազեցման ենթակա չէ վերը նշված բացասական ԱԱՀ-ի գումարները։ Այս մասով ևս գտնում ենք, որ անտրամաբանական է չհաշվանցվող ԱԱՀ ի գումարների ծախսագրման մասով արգելք սահմանելը։

See more