Add to favourites

The draft has been accepted

«ՀՀՇՆ 32-06-2023 «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 32-06-2023 «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Անհրաժեշտությունը

«Մետրոպոլիտեններ» ՀՀ շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ներկայումս գործող նախկին ԽՍՀՄ ՍՆիՊ II-40-80 «Մետրոպոլիտեններ» շինարարական նորմերի փոխարեն միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային համահունչ շինարական նորմեր ունենալու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում ներկայումս ռուսերեն լեզվով գործում են նախկին ԽՍՀՄ-ի շինարարական նորմերը՝ ՍՆիՊ II-40-80 «Մետրոպոլիտեններ», ուստի դրանց փոխարեն պետք է մշակվեն արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ նոր ազգային նորմեր, որոնցում արտացոլված են մետրոպոլիտենի կառույցների, գծային ցանցերի կառուցման նոր տեխնոլոգիաներ, կոնստրուկտիվ  լուծումներ ժամանակակից նյութերի օգտագործմամբ, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ նյութերին ներկայացվող պահանջներ:

Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է քաղաքային երթևեկության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ճանապարհափողոցային ցանցից դուրս  ստորգետնյա ուղևորափոխադրումների ցանցի զարգացումը՝ ակտուալ և պահանջված լինելու հանգամանքով:

Միաժամանակ, քաղաքային բնակավայրերի զարգացումը, քաղաքաշինական կառուցապատման ծրագրերին զուգահեռ, ենթադրում է  ներքաղաքային տրանսպորտի համակարգի բարելավում, և առաջին հերթին դա վերաբերում է ուղևորափոխադրմանը. ուղևորափոխադրումների աճին, ճանապարհային միջակայքերի մեծացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատման անհրաժեշտությանը, որը պահանջում է հաղորդակցության արագության բարձրացում՝ ուղևորափոխադրումների հուսալիության, անվտանգության և հարմարավետության միաժամանակյա ապահովմամբ:

Քաղաքային ուղևորափոխադրումների զարգացման համալիր ծրագրերում մետրոպոլիտենը բնութագրվում է բարձր թողունակությամբ, կանոնավորությամբ և զանգվածային արագընթաց ուղևորափոխադրման միջոց:

Մետրոպոլիտենի նկատմամբ քաղաքաշինական գործունեության հիմնական պահանջների սահմանման և մի շարք այլ (հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախատեսման) կարիքներից ելնելով՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2023-2024 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Մետրոպոլիտեններ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2023 թվականի հունվարի 25-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-22/25 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Փ. Աբաջյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրակվել է «Մետրոպոլիտեններ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 300 օրացուցային օր:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Փ. Աբաջյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀՀՇՆ 32-06-2023 «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

1. «ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

 

 

  • Discussed

    16.08.2023 - 31.08.2023

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1767

Print