Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

___  _____________  2023  թվական  N  ____ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի.

1) 17–րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

2) 18.1-ին մասում «պետության» բառից հետո լրացնել «և համայնքի» բառերը:

3) 19-րդ մասում «պետությունը» բառից հետո լրացնել «և համայնքը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 10-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 41.3-րդ հոդվածի.

  • 2-րդ մասի «ա» կետում «պետական մարմնի» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:
  • 2-րդ մասի «գ» կետում, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում «պետական» բառերից հետո լրացնել «և համայնքային» բառերը:
  • 5-րդ մասի «ա» կետում «պետության» բառից հետո լրացնել «և համայնքի» բառերը:
  • 5-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական և համայնքային պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը և համայնքին տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության և համայնքի կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 41.4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական և համայնքային բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:»:

 

Հոդված 5. Օրենքի 41.5-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.6-րդ հոդվածով`

«Հոդված 41.6. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծով համայնքի սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը.

  1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի բյուջետային ելքերը (ներառյալ ծախսերը) ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթի հավելվածներում ներկայացվում են համայնքի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում են ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում են միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները:
  2. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծով ներկայացված ծրագրերի համար համայնքի սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածներում արտացոլվում են`

1) համայնքի հնգամյա զարգացման ծրագրով սահմանված և համայնքի բյուջեի ծրագրերում ներառված ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը.

2) համայնքի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները,

3) համայնքի կողմից իրականացվող ծրագրերի շրջնակներում ներառված միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:»:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածում 6-րդ մասից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18.1-ին և 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 10-րդ կետով, 41.3-րդ, 41.4-րդ և 41.6-րդ հոդվածներով սահմանված դրույթները համայնքների բյուջեների մասով տարածվում են բացառապես 2025 թվականի և դրան հաջորդող տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2023 թ. --------------------

Երևան

ՀՕ--------------------Ն

 

  • Discussed

    10.08.2023 - 25.08.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1454

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ արտահայտվելով օրինագծին, անհրաժեշտ ենք համարում այս համատեքստում դիտարկել նաև համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխությունների կատարումը, որով կերաշխավորվի համայնքների, Հատկապես Երևանի քաղաքի բյուջեներն ու ՄԺԾ հայտերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով կազմելու հիմնախնդրին: Դա կարևորվում է այն պատճառով, որ համախմբված բյուջեի մաս կազմող ՏԻՄ բյուջեները և հատկապես Երևանի բյուջեն առա այսօր չեն կազմվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այդ կապակցությամբ կառաջարկեի քննարկել նաև մեր կազմակերպության կողմից տրված առաջարկությունները Երևանի 2023 թ. բյուջեի և զարգացման ծարգրի ու 2024-2026 թթ. ՄԺԾ հայտի վերաբերյալ, որոնք գրանցված են այս կայքում/ https://www.e-draft.am/projects/4961 https://www.e-draft.am/projects/5907 Միաժամանակ կից նամակով ուղարկեւմ եմ իմ նշված առաջարկությունները:

See more