Add to favourites

««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 203-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմիններն իրավասու են իրականացնել ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվող ապրանքների նույնականացում: Ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվող ապրանքները մաքսային մարմնի կողմից նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու եղանակները, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:                                                                                                                                                                                                                                         Օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման իրականացման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:                                                       «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված նույնականացման կարգը: Նույն օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը: Նույն օրենքի 148-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից նույնականացման կարգը սահմանում է Կառավարությունը:                                                                                                                               Միաժամանակ, Օրենսգրքով սահմանված մի շարք դեպքերում մաքսային վճարների հաշվարկման նպատակով պարտադիր է «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքների մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման գործընթացը։

 Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

 Նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակրգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման հետ կապված հարաբերությունները։                                                                                                               Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից արտադրված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային վճարների հաշվարկման և առանձին մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման համար կանոնակարգել ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից նույնականացման գործընթացը։

  • Discussed

    09.08.2023 - 24.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1225

Print