Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

  Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ

 

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Նախադպրոցականհաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝
  • 7-րդ կետում «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «և ավարտվում է օգոստոսի 31-ին:» բառերով.
  • 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «10․ Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաներին.

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաներին.

3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաներին.

6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.

8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:».

  • 16-րդ կետից հետո լրացնել նոր՝ 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«սույն կարգով սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:»

  • 24-րդ կետում «օգոստոսի 20-ից մինչև 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը» բառերով:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    08.08.2023 - 23.08.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1329

Print

Suggestions

Շուշանիկ Գասպարյան

10.08.2023

Հարգելի գործընկեր «10․ Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է 3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը., այս կետը փոխարինել 3) զոհված զինծառայողի կամ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.

Արմավիրի միջնակարգ դպրոց

09.08.2023

Հարգելի գրծընկեր, քանի որ նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցների 5-ից մինչև 6 տարեկան հասակի խմբերի համար ուսումնական պարապմունքների ավարտի և սաներին դպրոցից ազատելու մասին ոչ մի կարգավորում չունենք առաջարկում եմ «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգ»-ի 22-րդ կետուի 4-րդ ենթակետից հետո ավելացնել 5-րդ ենթակետը հետևյալ բովանդակությամբ <<5. Նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-ից մինչև 6 տարեկան հասակի խմբերի սաներին ազատել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքների ավարտին։ >>

See more