Add to favourites

The project has not been accepted

«Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) և պետական ոչ առեվտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԻՆՆԵՐԻ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պայմանավորված է ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2023 թվականի մայիսի 2-ի թիվ 02.1/03.8/14770-2023  հանձնարարականի կատարմամբ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։

Ներկայումս ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման նորմաները սահմանված են մի շարք որոշումներով, որոնք վերանայման և մեկ միասնական որոշմամբ սահմանելու կարիք ունեն, քանի որ դրանցում առկա կարգավորումները պետք է համապատասխանեցվեն գործող օրենսդրության պահանջներին։ Բացի այդ պետք է թարմացվեն նաև պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների և մոտոտրանսպորտի վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի և կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները։

  1. Ակնկալվող արդյունքը

Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հաստատել պետական մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը:

Հրատապ խնդիր է գործող կարգավորումների ձևակերպումների վերանայումը և համապատասխանեցումը վերջին սահմանադրական փոփոխություններին և 2018 թվականից հետո ընդունված ձևակերպումներին, այդ թվում՝ հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, կառավարչական իրավահարահարաբերությունների մասով, ինչպես նաև Նախագծի նպատակն է սահմանել դրույթ, որով ՀՀ պետական մարմինների ղեկավարները կունենան իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը, դրանց շահագործման և սպասարկման հետ կապված նորմաները հաստատելու լիազորությունը:

Հնարավորություն կտրվի Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված անկախ մարմիններին (ելնելով գործառութային առանձնահատկություններից)՝ ինքնուրույն կարգավորելու իրենց կողմից շահագործվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը:

Նախագծով կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, պետական մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:       

  • Discussed

    08.08.2023 - 25.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1531

Print