Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Աբովյան hամայնքի Վերին Պտղնի գյուղում չի եղել գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն։ 2018-19թթ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է մանկապարտեզ և 2020 թվականին հանձնվել է շահագործման։
2021 թվականի դեկտեմբեր ամսին համայնքների խոշորացումից հետո պարզ է դարձել, որ մանկապարտեզին կցվող անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցում առկա չէ։ 2023 թվականի հունիսի 1-ին կատարվել է մանկապարտեզի շենքի պետական գրանցումը (հիմք՝ 2023 թվականի հունիսի 1-ի N 01062023-07-0181վկայական):

Առկա վիճակագրական տվյալների համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վերին Պտղնի բնակավայրի բնակչությունը կազմում է 1032 մարդ, իսկ 3-5 տարեկան երեխաների թվաքանակը՝ 34։ Մոտակա Պտղնի (համապատասխանաբար՝ 1833 և 61) և Գետարգել (համապատասխանաբար՝ 907 և 40) բնակավայրերում մանկապարտեզ նույնպես առկա չէ։        
Վերոնշյալով պայմանավորված՝ Աբովյան համայնքի ավագանին 2023 թվականի հունիսի 30-ի N  106-Ա որոշմամբ ընդունել է «Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 26-ի N 2424 որոշումն ու Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշումը: Կազմակերպությունը նաև գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։        
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել սահմանել մանկապարտեզի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները։ Փոխհատուցման գումարի չափը սահմանելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Աբովյան համայնքի քաղաքին մոտ գտնվող  գյուղական բնակավայրերի մանկապարտեզներում սահմանված է 7 000 դրամ և առաջարկվում է Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը ևս սահմանել 7 000 դրամ։

2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն ու ակնկալվող արդյունքներն են՝Վերին Պտղնի բնակավայրի, ինչպես նաև մոտակա բնակավայրերի սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Բացի այդ, համայնքում կսկսի գործել 60 սանի համար նախատեսված և ժամանակի պահանջներին համապատասխան մանկապարտեզ։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:

 4. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում։

 5. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N  192-Ն Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում  ծախսերը չեն ավելանում, իսկ  եկամուտները ամսական կավելանան մոտավոր 420 000  դրամով։         

  • Discussed

    07.08.2023 - 22.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1453

Print