Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, ինչպես նաև կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը` ապահովելով օրենքի պահանջների կատարումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

  • Discussed

    07.08.2023 - 22.08.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4879

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը բացառել ամբողջությամբ

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

Փաստորեն նախագծի հեղինակն առաջարկում է տնտեսվարողին /օրը, օրինակ, տարեկան 5 մլն դրամ շրջանառություն ունեցող կրպակ է/ տուգանել 1․000․000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով՝ ֆինանսական հաշվետվությունը, օրինակ, 1 օր ուշացումով ներկայացնելու համար․․․։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: