Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Անի Պողոսյան 09.08.2023 11:20:00 Կարծում եմ, երկարօրյա պարապմունքները նոր ՀՊՉ֊ի ներդրման պայմաններում հետ մնացող աշակերտների համար արդյունավետ է անդրադառնալու աշակերտի համար, քանզի դասարանում տարբեր անհատական և հոգեբանական առանձնահատկություններ ունեցող երեխաներ են սովորում, հետևաբար նոր նյութը նույն կերպ չի ընկալվում, իսկ չընկալված նյութ լսելու իմաստ աշակերտը չի գտնում՝ սկսելով շեղվել բուն դասից, ավելին, երբեմն խանգարելով դասը, իսկ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող անհատական աշխատանք տանել յուրաքանչյուրի հետ։ Սովորելով երկարօրյա խմբերում՝ նախևառաջ, աշակերտը հնարավորություն է ունենում լրացնել բաց թողնված , չյուրացված գիտելիքը, դասերին սկսում է առավել զգոն լինել, որպեսզի այլևս կարիք չունենա լրացուցիչ պարապմունքների, իսկ ուսուցչին հնարավորություն կտա դասարանում առավել արդյունավետ աշխատել և ստանալ նաև հավելյալ աշխատավարձ։ Առաջարկում եմ սահմանել երկարօրյա պարապմունքների որոշակի ժամանակացույց, անցկացնել լրացուցիչ քննություն նաև նման խմբերում ընդգրկված աշակերտների համար, որպեսզի և ուսուցչի, և աշակերտի կատարած աշխատանքը լինի տեսանելի և վերահսկելի։ Ձեր կողմից նշված գործառույթը լրացուցիչ վարչարարության հիմք կհանդիսանա: Քանի որ հաստատությունում կրթության որակի և բովանդակության պատասխանատուն տնօրենն է, ուստի սույն կարգավորումը տնօրենի և փոխտնօրենի լիազորությունների շրջանակում է:
2 Նաիրա Ասլանյան 10.08.2023 10:38:52 Սույն նախագիծը գովելի է, քանզի թույլ և դասանյութի յուրացումը չապահովող աշակերտը կամ աշակերտները հնարավորություն կստանան լրացուցիչ պարապմունքների շնորհիվ դասապրոցեսի ժամանակ լինել մրցակցային հարթակում, սակայն անհրաժեշտ եմ համարում նախագծում հստակեցված տեսնել, թե ինչպես են ընթանալու արտաժամյա պարապմունքների վերահսկողության մեխանիզմները և բավարար արդյունք չապահովելու դեպքում ինչ քայլեր են նախատեսվելու: Կարծում եմ, սա կարևոր նկատառում է: Երկարօրյայի պատշաճ կազմակերպման պարտականությունը տնօրենի և փոխտնօրենի վերահսկողության տիրույթում է: Իսկ արտաժամյա պարապմունքների վերահսկողության մեխանիզմները և բավարար արդյունք չապահովելու դեպքում նախատեսվող գործողությունները սահմանված են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի հրամանով, որը ևս փոփոխությունների փուլում է:
3 Անահիտ Խոսրովյան 19.08.2023 17:28:29 Խնդրում եմ ուշադրություն դարձնել 2-րդ բաժնի 7-րդ և 8-րդ կետերին,դրանք կրկնվում են: Ընդունվել է ի գիտություն: