Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»  պահանջներից։

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման  պահանջները:

  • Discussed

    03.08.2023 - 18.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4958

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: