Add to favourites

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___ 2023 թվականի N ____-Լ

 

ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի Հավելված 1-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի 8-րդ նպատակի 8.1 «Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության մշակում և հաստատման դեպքում՝ դրա իրագործում» միջոցառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը (մինչև 2030 թվական)՝ համաձայն հավելված 1-ի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն Փաշինյան

  • Discussed

    03.08.2023 - 18.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1794

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

09.08.2023

Նախագիծը վերնագրված է <<կայուն և կանաչ>>, չնայած, որ 7-րդ կետում անրադառնում եք այս հարցին, սակայն որևէ տեղում չենք հանդիպում տերմինների սահմանումներին։ Ակնհայտ է, որ սույն ռազմավարության իրականացման հաջողությունը պայմանավորված չէ միայն այն մշակողների վարքագծով, նրա իրականացմանն անմիջական մասնակցությունն են ունենալու բազում անձինք ու կազմակերպություններ, ինչը ենթադրում է միասնական դիրքորոշում խնդրո առարկայի նկատմամբ։ Եթե պարզ ու հստակ չէ, թե ինչ եք զարգացնում, ապա ինչպես եք ակնկալում կառավարելի արդյունքներ։ Հիմնականում այս պատճառով կածում եմ, որ սույն նախագիծը ենթակա չէ հաջորդիվ առաջխաղացման։

See more