Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Վահե Եղոյան 04.08.2023 22:04:03 Ավելնորդ ժողովրդին թալանելու տարբերակ Չի ընդունվել:
2 Լիանա Բաբաջանյան 08.08.2023 16:12:18 Նոտարն ինչպե՞ս է բացահայտելու կողմերի «իրական կամքը»։ Նոտարը կողմերին պարզապես տրամադրում է տվյալ գործարքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն, պարզաբանում գործարքի իրավական հետևանքները, բայց թե իրականում կողմերը նվիրատվության միջոցով ցանկանում են քողարկել օրինակ՝ առուվաճառքի կամ այլ պայմանագրի վերաբերյալ իրենց մտադրությունը նոտարը չի կարող բացահայտել։ Ու ստացվում է, որ նախատեսվող փոփոխությունը կոչված է ոչ թե ռիսկերը զսպելու կամ գործարքի կողմերի շահերը պաշպանելու համար, այլ ընդհակառակը՝ գործարքի կողմին/երի վրա լրացուցիչ անիմաստ գումարային բեռ դնելու։ Չի ընդունվել:
3 Վահագն Գրիգորյան 12.08.2023 14:53:04 Էդ նույն հաջողությամբ և նույն պատճառաբանությամբ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքները ևս տեղափոխեք միմիայն նոտարական վավերացման հարթություն, և որովհետև շատ են լինում կամ կարող են լինել անհամեմատ շատ դեպքեր, երբ փոխառության կամ որևէ այլ պարտավորության ապահովման դեպքում կողմերը կնքում են ոչ, թե փոխառության կամ որևէ այլ գործարքի ապահովման, ասենք՝ գրավի, հիփոթեքի, պայմանագիր, այլ կնքում են ուղղակի առուվաճառքի պայմանագիր։ Ձեր իրավագիտակցությունը Ձեզ ՚ուտի՚, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: