Add to favourites

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագծի

վերաբերյալ

«Համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագծի հիմք
է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի « Հանրային
ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասի» թիվ 01-Ն որոշումը, ինչպես նաև
«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը։
Նախագծի համաձայն՝ վարքագծի կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի
բաղադրիչներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել  համայնքային ծառայության
բարեվարքության համակարգը, ապահովել համայնքային ծառայողների վարքագծի կանոնների
միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը համայնքային ծառայության նկատմամբ,
սահմանել հստակ կաննոներ, որոնք համայնքային ծառայողները պարտավոր են պահպանել իրենց
ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում և բացառել կանոնակարգով ամրագրված
խախտումների առաջացումը։

  • Discussed

    03.08.2023 - 18.08.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1391

Print

Suggestions

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Ի լրումն իմ կողմից արված թիվ 2 առաջարկության (Նախածի 1-ին գլխի 3-րդ կետում «հանրային» բառն անհրաժեշտ է փոխարինել «համայնքային» բառով՝ բովանդակությունը համապատասխանեցնելով վերնագրին) և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, ընդհանուր հանրային ծառայողների վարքագծի կանոններ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է, իսկ Ձեր կողմից բերված նախագծով կարգավորվելու է միայն համայնքային ծառայողներինը:

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Ի լրումն իմ կողմից արված թիվ 1 առաջարկության և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, այո, համայնքային ծառայությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով, բայց ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Վաղինակ Հովհաննիսյան

08.08.2023

Առաջարկում ենք նախագծի 1-ին գլխի 12-րդ կետում «տեղական ինքնակառավարման տվյալ մարմնի» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի աշխատակազմի» բառերով:

See more