Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի

№ 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու մասին» № 1282-Ն որոշման` 2017 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրներին հասանելիք գումարը կազմում է 183 840 000 (հարյուր ութսուներեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

Հաշվարկը կցվում է, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը 2017 թվականի դեկտեմբերի 4-ի № 1/08/1520-17 գրությամբ ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով 08.01.01 «03. Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված է 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալը և հավելվածով ներկայացված հաշվարկները՝ անհրաժեշտություն է առաջացել մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել ևս 133 840 000 (հարյուր երեսուներեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):

  • Discussed

    07.12.2017 - 22.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7465

Print