Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․1-ին կետում։ Միաժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի N 2 արձանագրության քաղվածքի 22-րդ կետի պահանջով պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեին և վեր հանեին նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2022 թվականի հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի։ Դրա համաձայն, ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն համարով։ 2023 թվականին միասնական սոցիալական ծառայության և խնամք տրամադրող կազմակերպությունների կողմից դրա կիրարկման ժամանակ հանդես են եկել որոշակի խոչընդոտներ, ինչպես նաև օրենսդրական դաշտում փոփոխությունները ևս ազդում են որոշմամբ սահմանված եզրույթների վրա։ Այսպես՝ 1) «և (կամ) հաշմանդամություն» բառերը, համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի վերջնական նախագծի, որն ուղարկվել է ՀՀ ազգային ժողով, փոխարինվել են «կամ հաշմանդամություն» բառերով, նույնը վերաբերում է նաև «հատուկ (մասնագիտացված)» եզրույթին, որը փոխարինվել է «մասնագիտացված» բառով. 2) «Դեղերի մասին» օրենքում «դեղորայք» բառը փոխարինվել է «դեղեր» բառով, իսկ «Հոգեբուժության մասին» օրենքում զետեղված են «հոգեկան և վարքային խանգարումներ» բառերը. 3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում արդեն կա լիազորող նորմ խնամքի տրամադրման համար դիմած բժշկի քարտի ձևի հաստատման մասին. 4) «Սոցիալական աջակցության մասին» օրենքում սահմանվում է, որ խնամքի ծառայությունները սահմանվում են արդեն կառավարության որոշմամբ, և այնտեղից հանվել են ծառայության տեսակները, ուստիև այստեղ թարմացվում են համապատասխան, այդ թվում՝ թերապիային վերաբերող դրույթները. 5) հստակեցման կարիք ունեն «դուրս գրել» և «դադարեցնել», «խնամքի տրամադրում», «կացարանով ապահովում» և «սննդի կազմակերպում» եզրույթները. 6) խնամքի տրամադրումը մերժող հիվանդությունների ցանկը խմբագրման կարիք ևս ունի. 7) առկա են որոշակի խմբագրական թերություններ և այլն։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել 1 որոշման մեջ։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սոցիալական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը հիմք ընդունելով հստակեցնել և ճշգրիտ անվանումները արձանագրել տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները և չափորոշիչները սահմանող հիմնական իրավական ակտում։ |
6. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ |
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ այն մի կողմից ունի զուտ խմբագրական բնույթ, իսկ մյուս կողմից՝ հաստիքային միավորների վերանայում կամ աշխատավարձի հավելում չի նախատեսում։ |
7. |
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» |
|
ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 25-րդ պարբերության համաձայն՝ մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդրվելու է տնային խնամքի ծառայություն։ Իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը: |
-
Discussed
02.08.2023 - 18.08.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2348
Print