Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» ___________ 2023 թվականի N ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1432-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը՝ Կառավարությունը որոշում է.»

2) որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետում «այն» բառը փոխարինել՝ «մուտքագրվում է «Արմեդ» համակարգ (այսուհետ՝ Համակարգ) և» բառերով.

3) որոշմամբ հաստատված հավելվածի 10.3-րդ կետում «բաշխացուցակները» բառը փոխարինել՝ «բաշխումները հիմնավորող փաստաթղթերը» բառերով.

 4) որոշմամբ հաստատված հավելվածի 10.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«Նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակները տեղադրվում են նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» դարանում: Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ստացման օգտագործման և մնացորդների մասին՝ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունների տվյալները գրանցվում են Համակարգում գործողության կատարմանը զուգահեռ այնպես, որ դրանք արտացոլեն այն ժամանակի տվյալները, որին դրանք վերաբերում են: Այդ տվյալների հասանելիությունը բնակչությանը և գործընթացում ներգրավված կողմերին ապահովում է Համակարգում՝ որոնողական գործիքի միջոցով համապատասխան բառերով դեղի որոնում կատարելու հնարավորությամբ։»

5) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր 10.5, 10.6, 10.7 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.5. Որոնման արդյունքում պարտադիր ցուցադրման ենթակա տվյալներ են՝

1) Դեղի անունը,

2) Պիտանիության ժամկետը,

3) Դեղաձևը,

4) Դեղաչափը,

5) Ակտիվ բաղադրիչները,

6) Երկիրը,

7) Արտադրողը,

8) Դեղի ստացման և ձեռքբերման եղանակը,

9) Շահառուների խմբերը և տրամադրման պայմանները,

10) Մնացորդի քանակը և գտնվելու վայրը:

10.6. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի վերաբերյալ հասանելի տեղեկատվության աղբյուրների և դրանցից օգտվելու կանոնների մասին եռամսյա պարբերականությամբ բնակչությանն իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցների և նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի միջոցով` նախարարության կողմից:»,

6) որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետում «պատմության մեջ» բառից հետո լրացնել «, Համակարգի՝ «Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմություն» ծրագրային ենթաբաղադրիչի «Ընդունած դեղամիջոցների ցանկ» բաժնում» բառերը.

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել, սույն որոշման 1-ին կետով սահմանված փոփոխություններից և լրացումներից բխող գործընթացների իրականացումը,

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2023 թ. _______ ____

Երևան

  • Discussed

    02.08.2023 - 17.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2565

Print

Related documents / links