Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020 թվականի  օգոստոսի  13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա  որոշմամբ  սահմանված  Խաչատուր Արմենի Դալլաքյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Խաչատուր Արմենի Դալլաքյանին ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման 4-րդ կետի 8-րդ  ենթակետով մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում Հոնկոնգի Չինական համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:

Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը նրա ուսումնառության ժամկետի ավարտի հետ և  ապահովելու Խ. Դալլաքյանի  կրթության իրավունքը՝ հաշվի առնելով համալսարանի կողմից տրված տեղեկանքը՝ ըստ որի նրա ուսումնառության ավարտը  նախատեսվում է  2024  թվականի հուլիսին:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Խ. Դալլաքյանին  ավարտելու ուսումնառությունը:

      «Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1.   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    01.08.2023 - 17.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1474

Print

Suggestions

Armen Dallakyan

09.08.2023

Հարգելի ԿԳՄՍ նախարարություն Նախագծի տեքստում բացակայում է տարկետման տրամադրման ժամկետը՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Կանխավ շնորհակալություն

See more