Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Ներկայում գործող իրավական ակտում բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումը, և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված բացը կարգավորող դրույթ սահմանելու:

Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ուստի հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 22 ժամ, որից փաստացի դասավանդման համար՝ 18, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 4 ժամ: Հարկ է նշել, որ տարրական դասարաններում միավորային գնահատումը փոխարինվում է ձևավորող գնահատման մեխանիզմով, որը բավականին աշխատատար է և դասվարից զգալի ժամանակ է պահանջում, ուստի այս գործառույթը ևս դիտարկվում է 4 ժամի շրջանակներում իրականացվող աշխատանք: Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում փաստացի դասավանդման համար սահմանվում է 20, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 2 ժամ:

Արտադպրոցական ուսումնական հաստատություններում  մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 20 ժամ, որն ըստ էության համարժեք է  1  դրույքի։ Համայնքային գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունների, ինչպես նաև քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ  շաբաթական 20 ժամի սահմանումն առաջացրել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև կարող է հանգեցնել գործող խմբակների փակման և դասավանդման թերծանրաբեռնվածության։ Սույն փոփոխությամբ առաջարկվում է աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանել շաբաթական 24 ժամ:

  • Discussed

    27.07.2023 - 13.08.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1567

Print