Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի 939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի №939-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշ­ման նախագծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է պետական պահպանության մարմնի ծա­ռա­յողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, ի կատարումն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճա­կի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` 2019 թվականի օգոստոսի 22-ին ըն­դու­ն­­­վել է Կառավարության №1091-Ն որոշումը, որի նպատակն է մատչելի և արտոնյալ պայման­նե­րով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել բացառապես Պաշտպանության նա­խա­րա­­րության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զին­ծա­ռայողներին բնակարանային ապահովման խնդիրը, մինչդեռ, Զինվորական ծառայության և զինծա­ռայողի կարգա­վի­ճա­կի մասին օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տվյալ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զին­ծա­ռա­յող­ներ են համարվում նաև պետական պահպանության մարմնում ծառայության մեջ գտնվող անձինք:

Նախքան Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքը (ուժը կորցրել է) նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կա­րիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ ան­հատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, և նշված օրենքի պահանջների համաձայն՝ հաշվառվել էին նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում գործող ՀՀ պետական պահպանության ծառայության բազ­­մաթիվ ծառայողներ, որոնց բնակարանային պայմաններն այդպես էլ չեն բարելավվել:

Ներկայումս ՀՀ պետական պահպանության ծառայության բազմաթիվ ծառայողներ ունեն բնա­կա­րա­նային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առա­ջարկ­վող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Հնարավորություն է ստեղծվում Զինվորական ծառայության և զինծառայողի կար­գա­վի­ճա­կի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիա­լա­կան երաշ­խիք­ներն ամ­բողջ ծավալով տրամադրելու եղա­նա­կով, ՀՀ պետական պահպանության ծա­ռա­­յու­թյունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն պետական պահպանության մարմնում, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի №1091-Ն որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև պետական պահպանության մարմնի ծառայողներին, ինչն էապես կխթանի պետական պահպանու­թյան մարմնի որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացը՝ շա­հագրգռելով ան­ձ­անց ծառայության անցնել պետական պահպանության մարմնում, ինչպես նաև կկանխի կադ­րերի արտահոսքն պետական պահպանության մարմնից: Վերը նշված ծրագ­րի շրջա­նակ­ներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի պետական պահպանության մար­մնի 20 ծա­ռայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայ­ման­ները՝ մաս­նակ­ցե­լով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը:

3 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի պետական պահպանության մար­մնի 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները:

            4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

            6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր:

Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ, թվով 20 բնակարանի դեպքում կկազմի 50 000 000 ՀՀ դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 500 000 ՀՀ դրամ, որից նվազեցնելով կանխավճարը՝ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 000 000 ՀՀ դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, թվով 20 բնակարանի դեպքում՝ 26 000 000 ՀՀ դրամ: Տարեկան պահանջվող ընդհանուր գումարը կկազմի 76 000 000 ՀՀ դրամ:

2024 թվականի համար նախատեսված միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում:

 

 

  • Discussed

    25.07.2023 - 09.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Social welfare

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1585

Print