Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ստեղծումը պայմանավորված է մեր երկրում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած մինչև երեք արդյունքների գնահատմամբ:

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

Ներկայումս անվանական թոշակ հատկացվում է օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին: Սույն նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին  և նրանց մղել նոր ձեռքբերումների, ինչպես նաև խրախուսել մեկից ավել ցուցաբերած արդյունքների համար:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

           Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը:

         Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը:

4.Կարգավորման բնույթը և նպատակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի օլիմպիական մարզաձևերի և շախմատի շարքում սամբո մարզաձևից մեր մարզիկների և նրանց մարզիչներին ևս խրախուսել և նրանց մղել նոր ձեռքբերումների: Ինչպես նաև կկարևորվեն և ըստ արժանավույնս կգնահատվեն մեկից ավելի արդյունքներ ցուցաբերած մարզիկների բոլոր նվաճումները և սամբո մարզաձևում ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած մարզիկների և նրանց մարզիչների նվաճումները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ որոշակիորեն կլուծվեն ՀՀ հավաքականների կազմում բարձր նվաճումների հասած սամբիստ մարզիկների և նրանց մարզիչների սոցիալական խնդիրները:

Տվյալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

      Որոշման նախագծի ընդունումը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

2024 թվականի ՀՀ պետական բյուջեում նախատեսվող լրացուցիչ ծախսերը

                     Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից վերոնշյալ ծրագրի համար հատկացվող ծախսերը կավելանան տարեկան 102.408.000 դրամով՝ այդ թվում 29.328.000 դրամ 2-րդ և 3-րդ արդյունքների համար և 73.080.000 դրամ՝ սամբո մարզաձևի համար:

Հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 2022 թվականի  մարզական արդյունքները:

 

  • Discussed

    24.07.2023 - 12.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1382

Print