Add to favourites

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                           

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 321-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 321․1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 321.1. Միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը

  1. Հայաստանի Հանրապետության վավերացված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից միջազգային պայմանագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, որի հետևանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաև արգելքների և սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

          առաջացնում է նախազգուշացում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը պարբերաբար՝ մեկ ամսվա ընթացքում երկու և ավելի անգամ կատարելը՝

           առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որի հետևանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

          առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որն առաջացնում է արգելքների և սահմանափակումների չկիրառում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    18.07.2023 - 02.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1750

Print