Add to favourites

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասը և 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ նախատեսված գործառնությունների իրականացման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրը, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման հետ կապված հարաբերությունները։
  2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար անհրաժեշտ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմիններին Օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված ժամկետներում։
  3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացումից հետո 1 աշխատանքային ժամվա ընթացքում մաքսային մարմինը գրանցում է դրանք՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում փաստաթղթերի ներկայացման և ապրանքների՝ նշանակման վայր ժամանման վերաբերյալ համապատասխան հավաստում կատարելու միջոցով՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
  4. Սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով գրանցումն իրականացնելուց հետո ուղարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձին։
  5. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը կատարվում է թղթային եղանակով՝ այն տրամադրելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձին։
  6. Սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
  • փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի ժամանման վերաբերյալ հավաստման գրանցման համարը, որը բաղկացած է տարանցման հայտարարագրի գրանցման համարից, գրանցումն իրականացնող մաքսային մարմնի ծածկագրից և գրանցման հերթական համարից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար․
  • «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը․
  • «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը․
  • փոխադրողի անվանումը և հասցեն․
  • «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաշվառման համարը․
  • տարանցման հայտարարագրի գրանցման համարը․
  • «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները․
  • տրանսպորտային միջոցների տեսազննման արդյունքները (առկայության դեպքում)։
  1. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված գործառնությունները մինչև համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկումը իրականացվում են թղթային եղանակով:

 

 

 

 

 

 

 

Ձև

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՍՏՈՒՄ

N «_________________________»/«___________________»/«________________»

                         (տարանցման հայտարարագրի համարը)   /   (մաքսային մարմնի ծածկագիրը) /         (հերթական համարը)

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը

_________________________________________________________________________________

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը

_________________________________________________________________________________

3. Փոխադրողի անվանումը և հասցեն

_________________________________________________________________________________

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաշվառման համարը

_________________________________________________________________________________

5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները

1) _______________________________________________________________________________

2)_______________________________________________________________________________

...............

6. Տրանսպորտային միջոցների տեսազննման և զննման արդյունքները (առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

  • Discussed

    17.07.2023 - 01.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1475

Print