Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ, հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն, դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով դրանք այն ապրանքի ծածկագրին, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ: Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի կիրառման դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:

Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 05․03․2015թ․ N208-Ն որոշմամբ, որտեղ հղում է կատարվում մինչև 01․01․2018թ․ գործող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին և մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքին։

  • Discussed

    12.07.2023 - 27.07.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1475

Print